Միջազգային

ԵՄ- ին անդամակցելու Թուրքիայի հեռանկարն անորոշ է

Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին գործընթաց է, որի վերջնական արդյունքն անհայտ է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

«Դաշնային կառավարությունը կարծում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին գործընթաց է, որում վերջնական արդյունքի մասին հարցը դեռևս բաց է մնում», — Մերկելի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»- ը։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան ներկա պահին հանդես է գալիս տարածաշրջանային քաղաքականությանը նվիրված քննարկումներով:

Ցուցադրել ավելի
Back to top button