Մշակույթ

Oր-օրի տանուլ ենք տալիս մեր ինքնությունը. մտավորականների մտահոգությունն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Արեգ» գիտավերլուծական կենտրոնի «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» շարքի շրջանակներում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Վաղվա Հայաստանն այսօր. Գիտակցության հեղափոխություն» թեմայի շուրջ: Օրվա բանախոսներն էին ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, նկարիչ -արվեստաբան Արա Հայթյանը, Վիեննայի կամերային օպերայի թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանը:

Յուրաքանչյուր մատավորականի համար ժամանակի և ստեղծագործական ներուժի կուրուստ է մտնել հասարակական-քաղաքայկան դաշտ ու փորձել ասելիքը տես հասցնել հրապարակախոսության տեսքով: Ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանն ասում է, որ իր համախոհների հետ միասին պատրաստ է գնալ այդ գիտակցված կորստին, քանի որ պահն օրհասական է, հուսալքումն ու անելանելիության զգացումը՝ համատարած: Պետական-քաղաքական որջ համակարգը ներառել է այսօր մեզ պարտադրվող քաղաքաքկարթական անբարո աշխարհակարգի բոլոր հնարավոր և անհնար արատները, ինչի արդյունքում օր-օրի տանուլ ենք տալիս մեր ինքնությունը, երկիրը: Արվեստագետի համոզմամբ մեր բոլոր կորուստների արմատը հոգևոր մշակութային դաշտում է, ուստի խնդիրների լուծման բանալին էլ փորձելու ենք փնտրել հենց այդ դաշտում:

Ընդհանուր դժգոհությունն ըստ արվեստագետի արդեն հուսադրող է: Դա ցուցիչն է այն բանի, որ մեզանում դեռ ապրում և ահազանգում է արարատյան մարդը, իսկ մնացյալը՝ նվիրման և արարաման խնդիր է: Պետականության կորստից հետո Հոգևոր Հայաստանի ստեղծումը մեր պատմության տարբեր ժամանակներում հրամայական պահանջ է դարձել: Նկարիչ-արվեստաբան Արա Հայթյանի համոզմամաբ ՝այսօր ևս այդ հրամայականի առաջ ենք կանգնած և դեղատոմսն, ինչպես միշտ, գրեթե անփոփոխ է՝ համաշխարհային փորձ և արմատ:

«Պետությունը մենք ենք» Վիեննայի կամերային օպերայի թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանի համոզմամբ յուրաքանչյուրիս մեջ պետք ամրագրել հենց այս գիտակցությունը՝ չվանելով մեզնից երկրի առաջ սեփական պատասխանատվության զգացումն ու հենվելով արմատների վրա:

«Համընդհանուր խորը ճգնաժամ ապրող աշխարհին ներկայանանք որպես սեփական ինքնության վրա բարձրագույն արժեհամակարգ ձևավորած, իրենց իսկ իդեալները կրող օրինակելի երկրի նմուշ ի հեճուկս մեր իսկ էության ստորին շերտերից բխող վտանգների և դավադիր հաշվարկների. այն ինչ արվեստագետները ձևակերոպում են որպես փրկության արժանավայել չափանիշ»:

Ցուցադրել ավելի
Back to top button