ԿարևորՀասարակություն

Facebook-ը 10 տարեկան է

Աշխարհի ամենահայտնի ու տարածված Facebook սոցիալական ցանցի 10 ամյակն է: Սոցիալական կայքի հիմնադիրը Մարկ Ցուկնեբերգն է, ով կայքը ստեղծել է 2004 թվականին՝ Հարվարդի համալսարանում ուսանելու տարիներին:
Ի սկզբանե կայքը կոչվել է Thefacebook եւ հասանելի է եղել միայն ուսանողներին: Տարիներ անց ուսանողական նախագծից այն կարողացել է դառնալ ավելի քան մեկ միլիարդ մարդ միավորող սոցցանց:
2006 թվականից կայքում գրանցվելը հասանելի է դարձել 13 տարին լրացած բոլոր անձանց համար:

Ցուցադրել ավելի
Back to top button