Հասարակություն

Հաշմանդամներին տրվում է սովորելու, ապա եւ աշխատելու հնարավորություն

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Save the children. Armenia» կազմակերպությունը և Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը իրականացնում են «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը, որի նպատակն է աշխատանքով ապահովել այդ մարդկանց: Կազմակերպությունը 44 ուսումնական հաստատությունների հետ է աշխատում Երևանում և թիրախային մարզերում: Այս հաստատություններից մեկն էլ Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն է, որի տնօրեն Հրաչյա Գրիգորյանը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն այսօր առաջնային խնդիրներից մեկն է:

Հայաստանում  բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 հազար մարդ,այդ թվում՝ շատ երիտասարդներ: Նրանց մեծ մասը շարունակում է բախվել մասնագիտական կարողությունները զարգացնելու  և խթանելու խնդրի հետ: ՀՀ-ում  բնակվող հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց համար պետության կողմից իրականացվող կրթական ծրագրերը հաճախ բավարար չեն լիարժեք` հիմնական կամ հավելյալ մասնագիտական կրթություն ստանալու համար:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Երևանի Նոր– Նորք համայքում բնակվում  է շուրջ 9000 հաշմանդամություն ունեցող անձ:  Ըստ զբաղվածության պետական ծառայության վիճակագրության` նրանց 72 տոկոսը կազմող 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամների մեծ մասը, որոնք ունեն աշխատելու  հնարավորություն, այս պահին գործազուրկ են:

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական  քոեջը «Save the children. Armenia» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է ծրագիր հաշմանադամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթաման միջոցով:  «Life» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ասում է, որ ծրագիրն իրականացնելով փորձել են իրավիճակը հաղթահարելու համար հնարավորություն ստեղծել։ «Սա բավականին բարդ խնդիր է, քանի որ մի կողմից կա հաշմանդամություն ունեցող անձանց թերահավատությունն իրենց կարողությունների նկատմամբ, մյուս կողմից՝ գործատուների մոտ ձևավորված կարծրատիպեր: Իրականացնելով  ծրագիրը` մենք փորձում ենք ցանկացած հնարավորություն ստեղծել այս իրավիճակը հաղթահարելու համար»։

Ջինա Սարգիզովան տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում 245 հաշմանդամություն ունեցող անձ տեղավորվել է աշխատանքի: Կազմակերպությունը 44 ուսումնական հաստատությունների հետ է աշխատում Երևանում և թիրախային մարզերում: Տրամադրվում է և երկարաժամկետ, և կարճաժամկետ կրթության հնարավորություն։ Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի  տնօրեն Հրաչյա Գրիգորյանը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն այսօր առաջնային խնդիրներից մեկն է: «Մարդն ունի ընդամենը մասնագիտություն ստանալու խնդիր: Մենք մասնագիտություններ ենք ընտրել, որ այդ մարդիկ կարողանան դրանով զբաղվել նաև տանը»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button