Հասարակություն

Իրավական խորհրդատվություն սիրիահայերի համար

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերին իրավական աջակցության» երկամսյա ծրագիրը, որի նպատակն է սիրիահայ գաղթականներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն։ Ըստ պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանի՝ անվճար խորհրդատվությունը կնպաստի Հայաստանում գտնվող  սիրիահայերի իրավագիտակցության բարձրացմանը: Ծրագիրը իրականացվելու է երկու փուլով։

Նախնական հանդիպումները և ուսումնասիրությունները բացահայտել են հարցերի այն շրջանակը, որոնք ավելի են հուզում սիրիահայ մեր հայրենակիցներին: Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ քաղաքացիության, վարորդական իրավունքի ստացման և անշարժ գույքի վարձակալման հարցերին։

Հատկանշական է, որ խորհրդատվությունը կմատուցվի նաև առցանց՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հատուկ բացված խմբում:  Զինավոր Մեղրյանը նշեց, որ սիրիահայերը այսօր տարաբնույթ աջակցության կարիք ունեն և Փաստաբանների պալատը այս ծրագրով փորձում է իր լուման ներդնել այս գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button