Տնտեսական

Ինչո՞ւ է Արարատյան դաշտավայրը չորանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում 208 հազար հա ոռոգելի տարածքներից մոտ 196 հազար հա-ն ոռոգման ջորվ սպասարկում են Ջրօգտագործող Ընկերությունները (ՋՕ-երը): Հանրապետության ոռոգման համակարգերում ընդգրկված են 2100 կմ միջտնտեսային ջրանցքներ ու մայր ջրանցքներ, 16 հազար կմ ներտնտեսային ջրանքցներ, 75 ջրամբարներ, 703 խորքային հորեր ու 263 ջրհան կայաններ: Նախորդ տարի ՋՕԸ-ների միջոցով մատակարավել է 472 մլն խորանարդ մետր ջուր, որի հասույթը կազմել է 5 մլրդ 179 մլն դրամ: Հավաքագրվել է շուջ 86 տոկոս, ջրի կորուստը կազմել է 44 տոկոս: Օրերս Աղվերանում էին հավաքվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները, նրանք ամփոփել 2013-ն ու ուրվագծել 2014-ի անելիքները:

Որքան էլ Հայաստանը հարուստ լիներ բնական ռեսուրսներով, մի օր դրանք պետք է նվազեին ու նվազեցին: Այս դեպքում խոսքը, ջրային պաշարների մասին է: Ավելին, պատկան մարմինները արդեն ահազանգ են հնչեցնում՝ պաշտոնական տվայլներով՝ Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի մակարդակը շուրջ ինը մետրով իջել է: Ջրպետկոմի նախագահը խոստովանում է՝ 2013-ի սակավաջուր էր, ջրի դեֆիցիտ ունեցանք հատկապես Արարատյան հարթավայում:

Ապարանի ու Ազատանի ջրամբարներն էլ հիմնականում ամբողջ հզորությամբ չլցվեցին: Պատկան մարմինները նստեցին, քննարկեցին ու որոշեցին՝ կրկին դիմել Սևանի օգնությանը: Առաջիկա հինգ տարիներին Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի քանակն ավելացրեցին: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Անդրեասյանը առաջարկեց 170 մլն խորանարդ մետտր ջրի փոխարեն առաջիկա հինգ տարիներին ոռոգման նպատակով Սևանա լճից բաց թողնել 240 մլն խորանարդ մետ ջուր: Առաջարկն իհարկե ԱԺ-ում դեռ բուռն քննարկումների պակաս չի ունենա: Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյան. «Ունենք պրոբլեմատիկ տասը հազար հա տարածք, որից ութ հազարի լուծումը տեսնում ենք Սևանա լճից բաց թողնվող ջրի հաշվին: Որպեսզի այդ լարվածությունը այս տարի, հաջորդ տարիներին մինչև մեր կողմից նախատեսվող միջոցառումների իրականացումը մեղմացնենք, դիմեցինք Սևանին»:

Ինչու՞ է Արարատյան դաշտավայրը չորանում, թանկ ռեսուրսը՝ ջուրն էլ համառորեն նվազում: Տեսակետների այսպես ասենք մի կողմում, մեղավորները Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին զարգացող ձկնաբուծարաններն են: Հարակից գյուղերի բնակիչները անուններ չեն հնչեցնում, սակյան, վստահեցնում են, որ հանրությանը հայտնի մարդիկ ու պաշտոնյաներ են կագնած ձկնաբուծարանների բիզնեսների հետևում, հենց նրանք էլ անխնա օգտագործում են ջրային ռեսուսրները: Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խնդրին այնքան էլ քննադատորեն չի մոտենում.«Այո, այս ուղղությունը զարգացում է ապրել, իհարկե Արարատյան հարթավայրում ջրի մեծ սպառում տանող ուղղություն է դարձել, բայց հիմա միջոցառումներ են իրականացվում, ես տեղյակ եմ, որպեսզի սպառումն ավելի չափելի լինի, ավելի քիչ լինի, կիսափակ , փակ համակարգեր են փորձում տեղադրել, բայց սա նաև տնտեսության ուղղություն է, որն իր մեջ մեծ պոտենցիալ ունի և արտահանման տեսանկյունից, և շուկաների տեսանկյունից»:

Մեր երկրում 208 հազար հա ոռոգելի տարածքներից մոտ 196 հազար հա-ն ընդգրկված է ՋՕԸ սպասարկման տարածքում: Հանրապետության ոռոգման համակարգերում ընդգրկված են 2100 կմ միջտնտեսային ջրանցքներ ու մայր ջրանցքներ, 16 հազար կմ ներտնտեսային ջրանքցներ, 75 ջրամբարներ, 703 խորքային հորեր ու 263 ջրհան կայաններ: Նախորդ տարի ՋՕԸ-ների միջոցով մատակարավել է 472 մլն խորանարդ մետր ջուր, որի հասույթը կազմել է 5 մլրդ 179 մլն դրամ: Հավաքագրվել է շուջ 86 տոկոս, ջրի կորուստը կազմել է 44 տոկոս: Ռոգոման համակարգում տեխնիկական կորոսւտներ կան,որոնք օբյեկտիվ են, տեխնիկական ոչ բավարար վիճակում գտնվող ներտնտեսային ցանցեր ունենք»,- ասում է Անդրանիկ Անդրեասյանը: Ով նաև վստահեցնում է՝ ընթացիկ տարում ոռոգման ջրի գինը չի բարձրանա.
«Սակագնի որևիցե փոփոխություն տեղի չի ունենալու: Որոշակի հատկացումներ պետությունը համակարգին տվել է, որպեսզի փոխհատուցվի էլեկտրաէներգիայի թանկացումը, բայց էլեկտրաէներգիան մեր ծախսային հոդվածների մեջ ամենածախսատար ուղղութունն է, ամեն ինչ պիտի անենք այդ ուղղությունը մաքսիմում խանյելու համար: Ծախսերի մեջ 30- 40տոկոսը կազմում է էլեկտրաէներգիան»:

«Ոռոգման ջրի գինը բարձր է, չենք կարողանում վճարել, գյուղացիները խնդիրների առաջին հորիզոնականում հենց ոռոգման ջրի հարցն են բարձրացնում: Շատ թանկ է, չենք կարողանում վճարել»:

ՏԿՆ ՋՏՊԿ ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը պարզաբանում է՝ ոչ թե ոռոգման ջուրն է թանկ, այլ հողի խոնավությունն է նվազել. «Գրունտային ջրերն իջել են, իջել է նաև հողի բնական խոնավությունը, ինչն էլ ջրի լրացուցիչ պահանջի է բերում: Ոռոգումն այն անհրաժեշտ ջուրն է, որը բույսը պահանջում է, Ջրի բնական պահանջը մենք ոռոգումով ենք լրացնում: Եթե բնական խոնավությունն իջնում է, ջրի պահանջը շատանում է, գյուղացիները սկսում են շատ ջուր օգտագործել, այստեղ է շատ ժամանակ խնդիր առաջանում: Գյուղացին, ասենք պետք է տարեկան 14 անգամ ջուր անի, բայց ինքն անում է 30 անգամ: Արդյունուքմ շատ ջուր է օգտագործում, իսկ դա մեծ գումարների է բերում, սկսում է բողոքել, որ ջուրը թանկ է: Ջուրը թանկ չէ, ուղղակի ստիպված ավելի շատ է վճարում»:

Ցուցադրել ավելի
Back to top button