Հասարակություն

Երևան- Գյումրի- Վրաստանի սահման Աշոցքի Ճանապարհահատվածը բացվել է

Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան- Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30,3 կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։

Ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ԱՏՃ›› ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ երթևեկելի դարձել տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում  ճանշին աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի երթևեկելի հատվածի լայնացման, աղով և ավազով պաստառի մշակման աշխատանքներ:

Ճանապարհահատվածի անցանելիությունն ապահովում են 6 ճանապարհաշինական տեխնիկա և շուրջ 24 աշխատող:

Ցուցադրել ավելի
Back to top button