Հասարակություն

Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցի շենքը ենթակա է փլուզման

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը վերանորոգման կարիք ունի: Կրթօջախում վերջին նորոգումներն իրականացվել են երկրաշարժից հետո` 1989 թվականին: Դպրոցականները մի կերպ են դիմակայում խստատաշունչ ձմռան ցրտին, որն անարգել ներս է թափանցում քայքայված պատերի ճեղքերից: Չնայած վերջինիս, սովորողների առաջադիմությունը բարձր է, բուհ ընդունվողներն էլ` շատ:

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսյանը գովեստով է խոսում իր շրջանավարտների և ուսում սիրող երեխաների մասին: Գյուղի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է բարձրագույն  պետական ուսումնական հաստատություն: Նախորդ տարվա 9 շրաջանավարտից յոթն  արդեն ուսանող է:   Շրջանավարտների մեծ մասն   ավարտելուց հետո վերադառնում  է հարազատ բնօրրան և շարունակում երեխաներին կրթելու գործը: Գեղանիստի դպրոցում մասնագետ ուսուցիչները հիմնականում տեղացիներ են:

Մանկավարժի գործը նախընտրում են միայն աղջիկները: Դպրոցի տնօրենը համեմատություն անցկացրեց 1970-80-ական թվականների հետ, և նշեց, որ  մանկավարժական բուհեր ընդունվող տղաների քանակը վերջին տարիներին խիստ  նվազել է:  Բացի այդ  շրջանավարտների մեծ մասն էլ անգործ է: Մեծ հաջողություններ ունեցվող դպրոցում երեխաները կրթություն են ստանում անմխիթար պայմաններում: 1985թ տիպային կառույցի պատերը տարիների ընթացքում քայքայվել են, գոյացրել` լայն ճեղքեր:  Մասնագետների ուսումնասիրության արդյունքում  կառույցը գնահատվել են 3-րդ կարգի վթարային:

Գեղանիստի դպրոցի հիմնանորոգման սկիզբն այդպես էլ չի երևում, ձգձգումները կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Դպրոցականներն ու մանկավարժական կոլեկտիվը հույս ունի, որ մի օր էլիրենց դպրոցը հարևան Արևշատ գյուղի  դպրոցի պես կնորացնեն, իրենց պատերն ու պատուհաններն էլ կլինեն ջերմամեկուսիչ , և իրենք էլ դասերը կանցկացնեն տաք դասասենյակներում:

Իսկ հիմա որքան էլ ջանում են դասասենյակների օդի   ջերմաստիճանը  չի գերազանցում 15 աստիճանը:  170 աշակերտ ունեցող դպրոցն ունի 12 դասարան, որոնք ջեռուցվում են էլեկտրական ջեռուցիչներով, ծախսը ամսական հասնում է մինչև 180000 դրամ:

Գեղանիստի միջնակարգ դպրոցում  դժվարությունները հաղթահարելով  շարունակվում են  դասերը այն ակնկալիքով, որ հաջորդ ձմռանը կունենան հիմնանորոգված ու տաք դպրոց, որին սպասում են  տարիներ շարունակ :

Ցուցադրել ավելի
Back to top button