ԿարևորՀասարակություն

«ԱրմԹաբը». հայկական առաջին պլանշետն արդեն իրականություն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել հայկական առաջին պլանշետի` «ԱրմԹաբի» շնորհանդեսը: Բայցի այդ՝  այսօր ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր ԿԳ նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև, որով  նախատեսվում է  2015 թվականից «ԱրմԹաբ» պլանշետները ներդնել նաև Հայաստանի կրթական համակարգում:  «Արմթաբ» ընկերությունն այժմ ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ։ Մասնավորապես՝ հայկական պլանշետներում ներդրվելու է «Ինսթիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Ի դեպ՝ շնորհանդեսին մասնակցեց նաեւ Հանրային ռադիոյի Արեւիկ անսամբլը՝ ներկայացնելով գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի երգը՝ նվիրված հայկական առաջին պլանշետին։

Հայկական պլանշետն այլևս իրականություն է և պատրաստ է ներկայացվել հանրության դատին: Ինչպես «ԱրմԹաբ»- ի շնորհանդեսին նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը`«ԱրմԹաբ» գաղափարն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին «ԴիջիԹեք Էքսպո»- ում, իսկ արդեն GITI ՋիԱյԹիԱյ-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային ապահովում» մրցանակները։

Վահան Չակարյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին կսկսվի պլանշետի մասսայական արտադրությունը, իսկ արդեն 2015 թվականից «ԱրմԹաբ»- ը կներկայացվի Հայաստանի դպրոցական համակարգում: Ինչպես իր հերթին նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կառավարությունը նախատեսել էր պլանշետը դպրոցներում ներդնել 2016 թվականին, սակայն ծրագիրը այժմ արդեն կիրականացվի մեկ տարի շուտ, ինչը խոսում է լուրջ հաջողությունների մասին։

«ԱրմԹաբ» ընկերությունն այժմ ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ, Մասնավորապես՝ հայկական պլանշետներում ներդրվելու է «Ինսթիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Հայկական պլանշետի շնորհանդեսին բազմաթիվ հյուրերի շարքում էր նաև հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով նախաձեռնությունը` վարչապետը նկատեց, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունեցել վիրտուալ հեղափոխություն, որի մասնակիցն ենք նաև մենք։

Back to top button