Քաղաքական

Ֆրանսիան աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող իրավական գործիքների վրա

Ֆրանսահայերի համակարգող խորհրդում այս երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը (2001 թ.) հերթական տարեդարձին նվիրված ընթրիքին մասնակցել են նաեւ Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը, հայտնում է լրագրող Ժան Էքյանը։

Միջոցառման ժամանակ նախարար Տոբիրան հաստատել է, որ «ֆրանսիական կառավարությունն աշխատում է Հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող այնպիսի իրավական գործիքների վրա, որոնք կպամապատասխանեն Սահմանադրությանը եւ Ֆրանսիայի՝ եվրոպական եւ միջազգային պարտավորություններին»։

Ցուցադրել ավելի
Back to top button