Քաղաքական

Մեկնարկել է ԱԺ 5-րդ գումարման նստաշրջանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 5-րդ գումարման նստաշրջանը: Նստաշրջանի բացումից հետո խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ին ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիայի հետևանքով քաջաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: Այնուհետև պատգամավորները ողջունել են Դաշնակցություն խմբակցության նոր պատգամավոր Միքայել Վաղինակի Մանուկյանի նորամուտը և մաղթել բեղմնավոր աշխատանք: Հիշեցնենք` Վաղինակի Մանուկյանը փոխարինում էր Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակված Վահան Հովհաննիսյանին:

Հավելենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է, որ առավոտյան Ժառանգությունը խմբակցության նիստ է գումարել, որում որոշում է կայացվել խմբակցության ղեկավար ընտրել Ռուբեն Հակոբյանին, իսկ խմբակցության քարտուղար՝ Թևան Պողոսյանին: Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը ընդամենը մի քանի ամիս է, ինչ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռացվել էր:

Ցուցադրել ավելի
Back to top button