Միջազգային

Մահացել է դերասան, կինոռեժիսոր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը

Փետրվարի 2-ին կյանքի 47-րդ տարում Նյու-Յորքում մահացել է դերասան, կինոռեժիսոր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը: Լենտա.ռու -ի փոխանցմամբ՝ դերասանը հիմնականում հայտնի Էր երկրորդ պլանի իր դերերի շնորհիվ: 2006 թվականին Հոֆմանն «Օսկար» Է ստացել «Կապոտե» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար, իսկ 2012 թվականին ճանաչվել Է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասանը «Վարպետը» ֆիլմում կատարած երկրորդական դերի համար: Հանդիսականը Հոֆմանին ծանոթ Է նաեւ «Տաղանդավոր միստեր Ռիբլի», «Ռոք-ալիք», «Մարդը, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմերից, նրա վերջին՝ Պլուտարքոս Հեվենսբիի դերից «Սոված խաղեր. Եվ կբռնկի բոցը» ֆիլմում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button