Սպորտ

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են զորավարժությունների

2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով։

Զորավարժությանը հայկական ստորաբաժանման հետ միասին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ: Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաև կրակի հաղթահարման վարժանք:

Կոսովոյի առաքելությանը հայ խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012թ. հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո:

Ցուցադրել ավելի
Back to top button