Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի եւ Գերմանիայի տեղական մարմիններն աջակցում են սիրիահայությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 100 հազար եվրո է հանգանակել սիրիահայության աջակցության համար։ Հիմնադրամից հայտնում են, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջոցով գումարը կուղղվի մեր սիրիահայ հայրենակիցների ամենատարբեր խնդիրների լուծմանը:

Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնն է հանգանակել է 35 հազար եվրո, որն արդեն  արդենփոխանցվել է սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին` սիրիաբնակ հայերին իրենց հայեցողությամբ սատարելու նպատակով։

«Հայաստան» հիմնադրամի նախորդ տարի կայացած հեռուստամարաթոնի հավաքագրված գումարներից 15 միլիոն ՀՀ դրամ էլ ուղղվել է Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների տարատեսակ կարիքներին՝ ներառյալ ուսանողների ուսման վարձի, վիրահատությունների եւ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button