ԿարևորՔաղաքական

Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

Նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button