Հասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են 77- ամյա Մամիկոն Խոջոյանի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, «Արմենպրեսին» հայտնել է Կամիր Խաչի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այսօր Բաքվի մեր գործընկերները այցելել են վերջերս Ադրբեջանի տարածքում հայտնված հայ գերուն: Այցելության ընթացքում նրան են փոխանցել իր ընտանիքի նամակը»,- ասել է Զառա Ամատունին` հավելելով, որ կազմակերպության պատվիրակները մշտապես կմնան կապի մեջ թե Բաքվի իշխանությունների, թե հայ գերու ընտանիքի անդամների հետ:

Հարցին, թե ինչ են հայտնել ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ նրա ձեռքը կոտրվել է, Զառա Ամատունին նշեց, որ նորություն չի կարող հայտնել այս փուլում` Մամիկոն Խոջոյանի և նրա ընտանիքի շահերից ելնելով:

Ցուցադրել ավելի
Back to top button