ԿարևորՍպորտ

Լեւոն Արոնյան.«Հաղթանակս նվիրում եմ Շառլ Ազնավուրին»

Երեկ՝ փետրվարի 2-ին, Ցյուրիխի գերմրցաշարում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, 2 հաղթանակ է տոնել և  երկու մրցախաղերում էլ՝ ոչ-ոքի է գրանցվել և այս պահին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է (6 միավորով):

4-րդ տուրում գերմրցաշարի պատվավոր հյուրն է եղել լեգենդար երգիչ, դերասան, ՀՀ ազագային հերոս Շառլ Ազնավուրը, ով նաև Հայաստանի հանրապետության դեսպանն է Շվեյցարիայում: Ազնավուրը հանդիպել է Արոնյանին և մինչ 4-րդ տուրի մեկնարկը զրուցել է Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարի հետ: Նակամուրային հաղթելուց հետո, Արոնյանը Twitter-ի իր էջում նշել է, որ հաղթանակը նվիրում է Շառլ Ազնավուրին:

«Այսօրվա հաղթանակը նվիում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց, և ինձ այցելեց այստեղ՝ Ցյուրիխում», -գրել է Արոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button