Կարևոր

Պատերազմով ստուգվածները.Լենտա.ռու-ի անդրադարձը ՀՀ եւ Արցախի զինված ուժերին

Հայաստանում սեփական բանակի ստեղծումը սկսվել է ԽՍՀՄ-ի գոյատևման վերջին տարիներին։ Այն ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին սկսեցին ի հայտ գալ կամավորական ջոկատներ՝ զինված այնպիսի զենքերով, որոնք նրանց հաջողվել էր հայտնաբերել ռազմական հաստատություններում, ռազմագիտության դասարաններում և այլ նմանատիպ վայրերում, գրում է lenta.ru-ն։

1991-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծվում են պաշտպանության հանձնաժողովներ։ Ավելի ուշ ձևավորվում է պաշտպանության նախարարությունը, և սկսվում է զինված ուժերի պաշտոնական ստեղծումը։ Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ այլ պետություններ, ստանում է խորհրդային բանակի գույքի մի մասը, որը գտնվում է երկրի տարածքում։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորների համար լուրջ փորձություն է դառնում  Լեռնային Ղարաբաղում 1990-ականների առաջին կեսին սկսված պատերազմը։ Նրանց հաջողվում է հաղթանակել, ԼՂՀ-ն դե-ֆակտո պահպանում է իր անկախությունը։ 

Հունվարի 28-ին նշվել է Հայոց բանակի օրը, և հենց այդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է. «Այն, որ հայկական բանակն այսօր ամենամարտունակ և կազմակերպված բանակն է շրջանում, անհերքելի իրողություն է և մեր ժողովրդի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը»։

Ցուցադրել ավելի
Back to top button