Հասարակություն

Թատրոնը հանդիսատես ունենալու խնդրի առաջ է կանգնելու. Ռուբեն Բաբայանի մտահոգությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երբ ԿԳ նախարարի հրամանով դպրոցներում արգելվեց թատրոնի տոմսերի վաճառքը` արգելքի բացասական հետևանաքները առաջինը զգացին թատրոնները: Պակասեց աշակերտների մուտքը թատրոն, նվազեցին ֆինանասկան հոսքերը: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ արգելքի պատճառով երեխաները չեն կարողանում գալ թատրոն, հետևաբար վաղը թատրոնը հանդիսատես ունենալու խնդրի առաջ է կանգնելու: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը համամիտ չէ այս տեսակետի հետ. նրա խոսքով՝ երեխաները կարող են գնալ թատրոն, բայց տոմսեր պետք է ձեռք բերվեն բացառապես ծնողների նախաձեռնությամբ.«Երեխան գումար չպետք է տանի դպրոց` ասելով թատրոնի համար փող են հավաքում»:

Հիշեցենք,որ Թատերական գործիչները ԿԳ նախարա Արմեն Աշոտյանին առաջարկել են ոչ թե արգելել դպրոցներում թատրոնի տոմսերի վաճառքը, այլ ուղղակի մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ վաճառքը չնպաստի դրամահավաքությանը: Գործիչները միաբերան պնդել էին, որ աշակերտների՝ մշակութային օջախներ չայցելելը չափազանց մեծ վնաս է հասցնում մատաղ սերնդի դաստիարակության գործում: Անհրաժեշտ է, նույնիսկ պարտադիր, որ աշակերտը թատրոն գնա, քանզի այսօրվա դպրոցականը վաղվա հանդիսատեսն է: ԿԳ նախարարության հանարակրթության վարչության պետ Նրաինե Հովհաննիսյանը «Ռադոլուրի» հետ զրույցում նշեց, որ լուծման ուղի գտել են:

Ցուցադրել ավելի
Back to top button