Տնտեսական

Գյուղատնտեսական կոոպերացիաների նկատմամբ գյուղացիների հավատը չի վերականգնվում

Հասմիլ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրի կառավարությունը գյուղացիական կոոպերացիաներ ստեղծելու քաղաքականություն է որդեգրել: Մեր երկրում այսօր ունենք շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Պետությունը չի կարող բոլոր 340 հազարի հետ էլ աշխատել եւ խթանել դրանց զարգացումը: Սակայն եթե նրանք խոշորանան, մտնեն ձեւավորված գյուղատնտեսական կոոպերացիաների մեջ, պետության համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել նրանց հետ,- գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունն այսպես են բացատրում ոլորտի պատասխնատուները: Միայն անցյալ տարի 67 կոոպերացիա է ստեղծվել, ծրագիրը շարունակական է լինելու ոչ միայն այս տարի, այլ նաև առաջիկա տարիներին նույնպես: Որքան էլ նախագծի ջատագովները դրական լույսի ներքո ներկայացնեն նախագիծը, միևնույնն է կամա թե ակամա նրանք առաջին հերթին գործ են ունենալու հենց գյուղացիների հետ, ուստի նրանցից ի քանիսից էլ փորձել ենք պարզել` կողմ են, թե՞ դեմ հողերի խոշորացմանը:

Այն, որ գյուղացիների առջև ծառացած խնդիրները շատ են, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Գիտենք նաև, որ գյուղատնտեսությունը, ոչ միայն ագրոպարենային համակարգի, այլև ամբողջ տնտեսության առավել բարդ և աշխատատար ճյուղն է, որտեղ ներգրավված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների շուրջ 45%-ը: Խնդիրները շատ են, ծախսերն՝ ավելի շատ: Մեր երկրում այսօր ունենք շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Պետությունը չի կարող բոլոր 340 հազարի հետ էլ աշխատել եւ խթանել դրանց զարգացումը:

Սակայն եթե նրանք խոշորանան, մտնեն ձեւավորված գյուղատնտեսական կոոպերացիաների մեջ, պետության համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել նրանց հետ,- գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունն այսպես են բացատրում ոլորտի պատասխնատուները: Գյուղատնտեսության ապագան գյուղնախարար Սերգո Կարապետյանը կապում է տնտեսությունների միավորման, կոոպերացիաների ստեղծման հետ: 2013-ին 67 կոոպերացիա է ստեղծվել, որոնց աշխատանքը նախարարը հաջող է գնահատում.«Իրենք գոհ են իրենց ձեռքբերումենրից և աշխատանքի արդյունքներից, քանի որ անհամեմատ ավելացել են իրենց եկամուտները: Այն գյուղերում, որտեղ որ կոոպերատիվներ ստեղծվել են, դրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, իրենց ամբողջապես լուծել են իրենց իրացման խնդիրները, վաճառքի ծավալները համապատասխանեցնում են մթերող կազմակերպությունների ծավալների հետ»:

Ծրագիրն այս տարի նույնպես շարունակական է լինելու: Ոլորտի պատասխանատուն գիտակցում է՝ իրենց բարդ ու երկարատև աշխատանք է սպասվում, խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ կամ հինգ տարում: Որքան էլ նախագծի ջատագովները դրական լույսի ներքո ներկայացնեն նախագիծը, միևնույնն է կամա թե ակամա նրանք առաջին հերթին գործ են ունենալու հենց գյուղացիների հետ, ուստի նրանցից մի քանիսից էլ փորձեցինք պարզել` կողմ են, թե դեմ հողերի խոշորացմանը: Գեղարքունիքի մարզից մայրաքաղաք եկած ու իր աճեցրած կարտոֆիլը վաճառող զրուցակիցս պարզվեց` կողմ է հողերի խոշորացմանը:

«Դրան վերաբերում ենք շատ լավ, հողերը պետք է միացնեն, առաջվա սովխոզները ստեղծեն, առաջվա կոմունիստներին բերեն, աշխատեն, մարդիկ ապրեն: Միացումից վտանգ չկա, վտանգը անհատականությունից է: Հիմա ավելի դժվար է, տեխնիկայի խնիդր ունենք, թանկ է, հետո, քո ուզած ժամանակին չկա, որ օրը պետք է էդ օրը չունես: Դժվար, շատ դժվար է»:

Նախորդ զրուցակցիս լավատեսությունը, սակայն, չկիսեցին շուկայում գտնվող մյուս գյուղացիները: նրանք էլ Երևանում են՝ կրկին իրենց արտադրած բերքը վաճառելու նպատակով: «Դրանք սաղ սուտ են, ոչ մի բանի էլ չեմ հավատում, գնալով դրանք ավելի վաի ենք գնում: Միացնեն էլ նույնն է, չմիացնեն էլ նույնն է: Կարմի կովը կաշին չի փոխի, սենց եկել է, սենց էլ կգնա: Շատ վատ է վիճակը, թազա գռփող ենք հայտնաբերելու»:

Գյուղացիների հետ զրույցներիից պարզ դարձավ` նրանք ոչ թե դեմ են, այլ ամենակարևորը հավատն են կորցրել ամեն ինչի նկատմամբ.«Կոոպերացիա արեցին, էլի մեկը շահագործող կլինի, չենք վստահում էդ համակարգին: Գյուղացին միշտ տուժվում է: Կոոպերացիան ձեռնտու չի: Հիմա կարգը փոխում են: Որ միացավ էլ մեկը կդառնա դրա մեծը, ինքն ամեն շահույթը կստանա, ես կմնամ նույն տաշտակին: Ավելի լավ է իմ սեփականաշորհումը, ինչ տանջվեմ, չարչարվեմ, իմ խիղճը հանգիստ լինի»:

Թե ե՞րբ և ի՞նչ միջոցներով կվերականգնվի գյուղացիների հավատը, առայժմ դժվար է ասել: Գործընթացի մեկնարկից տարիներ են անցել, գյուղացիների մոտ, սակայն, այն դեռ վերականգնման հույսեր էլ չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button