Հասարակություն

Բուքը շարունակվում է Գյումրիի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  1–ին` ժամը 17 :30–ի դրությամբ,  Սևանի, Նոյեմբերյանի  և  Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Բուքը շարունակվում է Գյումրի – Աշոցք, Գյումրի — Ջաջուռի լեռնանցք և Աշոցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանում:

Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի,  Թումանյանի,  Նոյեմբերյանի, Տավուշի  և Լաչինի տարածաշրջաններում տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button