Հասարակություն

Ադրբեջանական ցանկացած սադրանք պետք է պատասխան ստանա, կարծում է հանրապետական պատգամավորը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանական ագրեսիան սահմանում արդեն հասել է այն աստիճանի, որ հատում է նույնիսկ Արցախյան ազատամարտի վետերանների համբերությունը: Նրանց կարծիքով «արժանի հակահարված» ասածը ճիշտ չի կիրառվում այսօր եւ, ըստ իրենց՝ ավելի ճիշտ տարբերակ են առաջարկում ունեցած փորձից ելնելով: Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նույնպես պնդում է, որ ցանկացած ադրբեջանական սադրանք անպայման պետք է պատասխան ստանա:

Վերջին շրջանում հաճախացած սահմանային միջադեպերն արդեն միջազգային հանրության անհանգստությունն են առաջացնում: Որոշ գնահատականներով բանակցային գործընթացում քննարկման առարկա դառնում է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ` զինադադարի պահպանումը: Այսինքն` նորից վերադառնում ենք մեկնակետին: Եվ այս ամենը ադրբեջանական «ռազմական քաղաքականության» հետեւանքն է: Թե ինչ է այն հետապնդում` տարբեր գնահատականներ կան: Բայց դրանք չեն հետաքրքրում Արցախյան ազատամարտի վետերաններին, որոնց համբերության բաժակը լցվում է ադրբեջանական ագրեսիցայից: Ազատամարտիկները պնդում են, որ «համարժեք հակահարված» ասելով, հայկական կողմը, այնուամենայնիվ, չի անում այն, ինչ պետք է այս պահին: Ըստ Հետախույզ վետերանների վարչության անդամ Արթուր Բունիաթյանի՝ ստեղծված իրավիճակում պետք է անել հետեւյալը:

«Մենք շատ լավ գիտենք՝ թուրքը պրիմիտիվ ազգ է եւ այդ պրիմիտիվին շատ պրիմիտիվ ձեւով կարելի է հաղթել: Ինչ է նշանակում Պառավաքարում խթում են, մենք այլ ճանապարհ բացենք, օրինակի համար, որպեսզի մեզ չխփեն: Ոչ, այդպես չպետք է լինի: Մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը, մի 4-5 օրվա հետախուզական աշխատանքներից հետո 20-30 րոպեյվա ընթացքում կարելի է թուրքերի դիրքը շատ ավելի հետ ուղարկել, որպեսզի էլ ինքը չկարողանա խփի»:

Ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու մեկ այլ տարբերակ առաջարկում է Հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանով՝ իր նախկին փորձից ելնելով:

«Ես առաջին հերթին կոչնչացնեի կողքի պոստերը: Մենք նման փորձ ժամանակին ունենում էինք, երբ մի կողմից թուրքը բզում էր, այդ կողքի պոստերն էլ էինք ոչնչացնում: Արդյունքում, երբ մեկը անգամ Բաքվից թուղթ էր բերում, որ հրաման ունի այդտեղից մտնելու: Ձայն չէին հանում, բայց երբ այդ մարդը գալիս էր նեյտրալ տարածք, հետեւի պոստից կրակոց էին անում, որ հետո անհնար էր ասել, թե ով է կրակել: Այդ կրակոցը մեզ զգուշացնում էր, զգոնացնում էր: Պետք է նենց սարսափ տարածես թուրք այդ պոստավիկների վրա, որ իրենք անգամ իրենց դիվերսանտներին, սնայպերներին թույլ չտան, որ իրենք այնտեղ աշխատեն: Դա ամենաընտիր ձեւն է, նմանատիպ ձեւ օգտագործում է Իսրայելը, երբ մի կողմից հրթիռ է գալիս, այդ մոտակա տարածության վրա ինչ կա-չկա ոչնչացնում է»:

Իսկ թե առաջարկվող քայլերի արդյունքում չի հրահրվի պատերազմ հարցին Արցախյան ազատամարտի վետերանները շատ հանգիստ են վերաբերվում, ինչպես օրինակ՝ Արթուր Բունիաթյանը՝ համոզված լինելով, որ ամեն դեպքում այւն կարճատեւ է լինելու:

«Ինչ պատերազմի մասին կարող է խոսք լինել: Թող մեկ շաբաթ էլ պատերազմ լինի, ինչ կլինի որ: Եթե երկրին վտանգ սպառնա միանշանակ բոլոր ազատամարտիկներն էլ՝ նկատի ունեմ մի 70-80 տոկոսը, քանի որ շատերն էլ ի վիճակի չեն, իհարկե, կկանգնենք երկրի պաշտպանությանը»:

Բանակային գործին լավ չտիրապետող պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նույնպես պնդում է, որ հայկական կողմը այնպայման պետք է պատասխան տա ցանկացած սահմանային սադրանքին եւ միջադեպին:

Պատգանավորի կարծիքով ադրբեջանական սադրանքների հիմնական պատճառը քաղաքական է: Ավելի կոնկրետ ասում է. «Ալիեւը իր կլանը պահպանելու համար պատրաստ է ցանկացած արկածախնդրության»:

Ցուցադրել ավելի
Back to top button