ԿարևորՀասարակություն

ՀՀ դիրքորոշումը՝Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ

«Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը»,- պատասխանելով «Արմենպրեսս»-ի հարցին՝ «Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Որն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ», ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button