Հասարակություն

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն կանխատեսում է նոր թանկացումներ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2013 թվականին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հեռախոսային հարցում է իրականացրել` պարզելու, թե սպառողներին ինչ է անհանգստացնում: Առաջին երեք խնդիրները, որ նշել են սպառողները` ապրանքների եւ ծառայությունների թանկ գներն են, որակը եւ տրանսպորտի վիճակը, ասում է ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Առաջիկայում նա կանխատեսում է սպառողական գների նոր թանկացում, ինչը կախված է Կառավարության վերջին որոշման հետ:

Սպառողների 95 տոկոսին այսօր առաջին հերթին անհանգստացնում է ապրանքների եւ ծառայությունների թանկ գները, բնակիչները հիմնականում շեշտում են գազը եւ էլեկտրաէներգիան, ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Կասկածները, թե հայ սպառողին մատակարարվող գազը որակյալ չէ, Պիպոյանը հիմնավորում է տարբեր կերպ` գազի կաթսաների շուտ աղտոտվող ֆիլտրեր, վառվող գազի ոչ ամբողջական կապույտ գույն եւ այլն: Պիպոյանի գլխավորած կազմակերպությունը առաջիկայում փորձելու է այս ամենը փաստերով բացահայտել:

Բնակիչների հաջորդ դժգոհությունը կապված է ապրանքների որակի հետ: Այս համատեքստում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը ուշադրություն է հրավիրում հատկապես մի խնդրի վրա: Եթե սպառողը իրեն խաբված է զգացել կամ ինչ-ինչ պատճառներով ցանկանում է վերադարձնել գնված ապրանքը, ապա որոշ խանութներում փակցված ցուցանակը «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրառումը հակաօրինական է:

Այս տարվա ընթացքում կազմակերպությունը մեծ ծավալի աշխատանք է նախատեսել իրականացնել հատկապես հագուստի շուկայում` բացահայտելու իրականությանը չհամապատասխանող զեղչերը: Բաբկեն Պիպոսյանն, ի դեպ` առաջիկայում կանխատեսում է նոր թանկացումներ: Դրան կհանգեցնի կառավարության վերջին որոշումը դրոշմապիտակների հետ կապված:

Ապրիլից դրոշմապիտակավորման ենթակա են արդեն լայն սպառման նշանակություն ունեցող հետևյալ ապրանքախմբերը. Կաթ-կաթնամթերք, հատիկավոր և աղացած սուրճ ու թեյ (այդ թվում դրանցից պատրաստված պատրաստի արտադրանք), արևածաղկի, սոյայի, գետնանուշի, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթ, բուսական և կենդանական պահածոներ, քացախ, պաղպաղակ, կոսմետիկա, մազերի խնամքի միջոցներ, օճառ: Սրան գումարած էլ Մաքսային Միությանն անդամկցությունը նույնպես իր մեջ ունի գնաճի ռիսկեր:

Ցուցադրել ավելի
Back to top button