Հասարակություն

Առատ ձյան պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 14:30- ի դրությամբ,առատ ձյան պատճառով  Նոյեմբերյան — Ոսկեպար  ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այն անցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար:

Ստեփանավանի,  Թումանյանի  և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button