Քաղաքական

BBC- ն Ադրբեջանում հայտնված 77- ամյա հայ «դիվերսանտի» մասին

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ով, Հայաստանի ոստիկանության տվյալներով, հոգեկան շեղումներ ունի ու գտնվում է դիսպանսեր հսկողության տակ, անցել է ադրբեջանական սահմանն ու հայտնվել սահմանամեձ ադրբեջանական գյուղում:

Բաքվի քարոզչամեքենան բաց չէր թողել հարմար առիթն ու փորձել էր այս միջադեպից մեծ աղմուկ սարքել՝ հիվանդ մարդուն ներկայացնելով որպես դիվերսանտ:

Ծերունուն դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական փորձերը հեգնանքով են ընդունել ոչ միայն միջազգային լրատվամիջոցները, այլեւ ադրբեջանցի որոշ փորձագետներ։ Մասնավորապես՝ BBC-ին այսօր հոդված է հրապարակել՝ գրելով, որ, «Ադրբեջանն ի դեմս 77-ամյա տարեց հայի՝ դիվերսանտ է հայտնաբերել»։

Ցուցադրել ավելի
Back to top button