Տնտեսական

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 5 տարեկան է. վստահությունը ինստիտուտի նկատմամբ աճում է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արդեն հինգ տարի է գործում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը։ Հաշտարար Փիրուզա Սարգսյանը  նշում է, որ այս հինգ տարիների ընթացքում գրասենյակի ստացած դիմում- բողոքների քանակը խոսում նրա մասին, որ մարդիկ սկսել են վստահել այս համակարգին։ Այս տարիներին հաշտարարի գրասենյակի օգնությամբ հատուցումները կազմել են  ավելի քան 420 մլն դրամ, իսկ բողոքների 68 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդի։

 http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/01/300114hashtarar.mp3

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ներկայացված բողոքների մեծ մասը կապված է եղել ապահովագրական ընկերությունների, բանկերի և գրավատների գործունեության հետ։ Գրասենյակի հնգամյա գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից նախորդ տարի քննության ընդունված  818 գործերից 71.03 տոկլոսը լուծվել է  հոգուտ հաճախորդների, որից դրական ելքով գործերի  80 տոկոսը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտություն գալու միջոցով:

Փիրուզա Սարգսյանը նշում, որ բանկերի դեմ բողոքները տարբեր են  եղել՝ քարտերի տրամադրման գործընթացից  մինչև ավանդների փոխհատւցում: «Մեր գործունեության հինգ տարիների ընթացքում ստացված բողոքների թիվը 5276 է, քննության վերցրված բողոքներինը՝ 1546։ Այս տարիներին հաշտարարի գրասենյակի օգնությամբ հատուցումները կազմել են  ավելի քան 420 մլն դրամ, իսկ բողոքների 68 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդի»,- ասում է Սարգսյանը։

2013 թվականին գրասենյակին են ներկայացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 2231 բողոք, որոնցից 2003-ն էին վերաբերում ֆինանսական համակարգին։ Հաճախորդներին տրամադրվել է խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգնել են լրացնել ֆինանսական կազմակերպության դեմ բողոք-պահանջը։ 

Փիրուզա  Սարգսյանը տեղեկացրեց, որ այս հունվարից բողոքներ են ստանում նաև անհատ տաքսիտներց: Հիշնեցնեք, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են  ԱՊՊԱ տրամադրել անհատ տաքսիներին` պատճառաբանելով դա բարձր ռիսկայնությամբ։ Հաշտարարը նշում, որ  սա իրենց իրավասության շրջանակում չէ։

Հաշտարարի գրասենյակը իրավասու է  քննարկել նաև կենասթոշակային ֆոնդերի կառավարիչների դեմ բողոքները։ Ի դեպ՝ գրասենյակը Գեղաքունիքի մարզում  այս տարի իրականացնելու է ֆինանսական գրագիտությունը բարձրացնելուն ուղղված փորձնական ծրագիր: Դրա  անհրաժեշտությունը կա, քանի որ մարդիկ շատ հաճախ իրենց չիմացության պատճառով հայտնվում են փակուղու առաջ՝ չտիրապետելով անգամ վարկային պայմանագրի կնքման տարրական կանոներին։

Ցուցադրել ավելի
Back to top button