Միջազգային

Օջալանն Անկարային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլա Օջալանն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայում ցմահ բանտարկության մեջ գտնվող քրդերի առաջնորդը ուղերձ է հղել հայերին: «Մեր ժամանակներում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը ճանաչի հայերի ողբերգությունը:Կոչ եմ անում Թուրքիային հաշվի նստել Հայոց ցեղասպանության հետ կապված իր անցյալի հետ»,- գրել է Օջալանը:

Քրդերի առաջնորդը հայերի ցեղասպանությունը որակել  է«դաժան» և հայերն իրենց մղած պայքարի և գործադրած ջանքերի արդյունքում կարողացել են կանգուն մնալ, ինչը պարզապես «հրաշք» է։ «Ազգայնական պետության թույնի պատճառով այս հողերը ժողովուրդների և մշակույթների գերեզմանի են վերածվել»,- գրել է Օջալանը: Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը՝ քրդերի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ «ժողովրդի իրական ընկեր Հրանտ Դինքը սպանվել է կեղտոտ մտածողության ներկայացուցիչների կողմից»:

Ցուցադրել ավելի
Back to top button