ՀասարակությունՏեսանյութ

Վերջին 5 տարում ճանապարհներին զոհերի թիվը կրճատվել է 30 տոկոսով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երևանում երթևեկությունը տարեց տարի ավելի է դժվարանում՝ ավտոմեքենաների քանակի աճով պայմանավորված: Այս պարագայում անխուսափելի է ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակը, որոնք արտացոլվում են մայրաքաղաքի  Ճանապարհային ոստիկանության  ամփոփագրերում: Ամենաթարմ տեղեկատվությունը լրագրողներին այսօր ներկայացրեց Երեւանի Ճանապարհային ոստիկանության  պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: «Հունվարի 30-ի դրությամբ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի»։

Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների՝ անցյյալ տարի մայրաքաղաքում արձանագրվել է  1182 ճամապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 61 մարդ եւ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստացել 1495 քաղաքացի: «Նախորդ տարվա համեմատ Երեւան քաղաքում դեպքերը աճել են 151-ով, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 2-ով, իսկ վիրավորների քանակը աճել է 189-ով»:

Հատկանշական է, որ 2008 թվականին մայրաքաղաքում գրանցվել էր 919 ավտովթար, որոնց արդյունքում զոհվեց 87 մարդ: Այսինքն՝ վերջին 5 տարիների ընթացքում զոհերի թիվը նվազեց 30 տոկոսով: Միևնույն ժամանակ՝ ավելացել է արձնագրված  ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը՝ պայմանավորված ԱՊՊԱ համակարգով:

Ցուցադրել ավելի
Back to top button