Հասարակություն

Սեւանա լճից ավելի շատ ջուր կվերցվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սոցիալապես անապահով շուրջ 65 հազար ընտանիք սպառած գազի սակագնի մի մասի փոխհատուցում կստանա: Սոցիապալես անապահով ընտանքիների համար գազի սակագինը մեկ տարի շարունակ փաստացի մեկ խորանարդ մետրը կկազմի 100 դրամ, քնաի որ մնացած 56 դրամը կառավարությունն է փոխհատուցելու: Կառավարությունն այսօր նախագիծ է հաստատել, որով որոշել է առաջիկա հինգ տարիներին Սևանա լճից ոռոգման նպատակով ավելի շատ ջուր վերցնել՝ ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն մինչև 2019թ 240 մլն խորանարդ մետր ջուր կվերցվի: Հարցը նուրբ է, գործադիրում գիտեն այս մասին, գիտեն նաև, որ ընդդիմախոսներ շատ են լինելու, ուստի և մանրամասն հիմնավորման անհարժեշտություն է նկատվում: Արդեն կառավարության նիստից հետո վարչապետի հանձնարարականով հիմնավորումներ է ներկայացրել Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Տարեկան 170 մլն խորանարդ մետրի փոխարեն 240 մլն խորանարդ մետր ջուր Սևանա լճից՝ առաջիկա հինգ տարիներին: Օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը ԱԺ կդիմի: Փոփոխության հիմնական նպատակը մեկն է՝ հատկապես Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ ունենք: Հարցը նուրբ է, գործադիրում գիտեն՝ ընդդիմախոսներ շատ են լինելու:

Հանձնարարական վարչապետ Տիգրան Սարգսյանից Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին. «Սա նուրբ թեմա է և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների: Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:

Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն արդեն կառավարության նիտից հետո բավականին մանրամասն ներկայացրեց հիմնավորումը: Հատկապես Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի եհտ կապված խնդիրներ ունենք: Անդրեասյանը հանգստացրեց անհանգստացնողներին՝ չափաբաժնի փոփոխությունը ժամանակավոր է՝ մինչև 2019թ: Ժամանակավոր, քանի որ հիմնական միջոցառումներ իրականացվում են: Մասնավորապես, ջրամբարաշինարությունն է զարգանում: Չորս խոշոր ջրամբարների կառուցման աշխատանքները տարբեր փուլերում են:

Կառավարությունը Սևանի իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 8.4 մլն դրամ: Նույն նախարարությունը 10 մլն դրամ էլ կծախսի` Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, ներկայացուցչական այլ ծախսերի ֆինանսավորման համար:

Կառավարությունը նախորդ շաբաթ որոշեց, այս շաբաթ էլ հաստատեց՝ այս տարի էլ կշարունակի վճարել սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի գնի 56 դրամը: Աջակցությունը շուրջ 65 հազար ընտանիքի կվերաբերի: Գործադիրում աստիճանաբար, սակայն, շարունակում են նաև կյանքի կոչել ազատ տնտեսական գոտիների գաղափարը: «Ինստիգեյթ Ռոբոտիքս» Ընկերությունը կառավարության որոշմամբ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն ստացավ:

Կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրություն և ռոբոտաշինության ծրագրեր կիրականացնեն: Կառավարությունն այսօր միանգամից երկու պաշտոնանկություն հաստատեցին, սեփական դիմումների համաձայն, աշխատանքից ազատվեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը: Նրանք այլ աժխատանքի կտեղափոխվեն: Մասիս Բաղդասարյանն օրինակ նույն՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոն կզբաղեցնի շուրջ հինգ ամիս առաջ ստեղծված կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեում:

Ցուցադրել ավելի
Back to top button