ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևն ընդունվել է

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը, չնայած թուրքամետ լոբբիստական խմբերի ծանր ընդդիմությանը, հունվարի 29-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը, բանաձևն այժմ քննարկման կներկայացվի նահանգային Սենատ, ապա կվավերացվի Կալիֆորնիայի կառավարչի ստորագրությամբ:

AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական դպրոցների «Պատմություն» առարկայի ծրագրերում, ընդլայնել հայերի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button