Մշակույթ

Թուրքիայում թողարկել են Կոմիտասի ստեղծագործությունների ձայնասկավառակը

Թուրքական «Կալան Մյուզիկ» ստուդիան թողարկել է Կոմիտաս վարդապետի «Երգարան» SD- ն՝ ձայնասկավառակը, որտեղ ներկայացված են հայկական, քրդական եւ թուրքական ժողովրդական երգեր, հայտնում է «Հուրիեթը»։ Ձայնասկավառակում ընդգրկված են նաեւ հոգեւոր երգեր։

Ձայնասկավառակի հետ հրատարակվել է նաեւ Արի Հերգելի եւ Բուրչու Յըլդզի հեղինակած գիրքը՝ նիրված Կոմիտասին, նրա կենսագրությանն ու ստեղծագործությանը։ Այս տարի նշվում է Կոմիտասի ծննդյան 125- ամյակը։

Ալիսա Գեւորգյանի ռեպորտաժը՝ նվիրված Կոմիտասին

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button