Քաղաքական

Ադրբեջանը բողոք է հայտնել Լոս Անջելեսին

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձեւը Ադրբեջանի ԱԳՆ- ն դատապարտել է։ ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը քաղաքային խորհրդի որոշումն «աբսուրդային» է որակել և ընդգծել, որ «պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչում նման պետության գոյությունը»:

Աբդուլաեւը հայտարարել է, որ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը պաշտոնական բողոք կներկայացնի քաղաքային խորհրդին։

Ցուցադրել ավելի
Back to top button