ՀասարակությունՏեսանյութեր

Արցախի ռազմական ուսումնարանում կարող են սովորել նաեւ լեզգիները, թալիշները, ավարները

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, հայտնում են վարժարանի ծրագրի իրականացման կոմիտեի մամուլլ կենտրոնից։ Ուսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում:

Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: Նախագծի համաձայն՝ ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

Հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը՝ ուսումնարան ընդհանուր հիմունքներով ընդունվելու իրավունք կունենան ազգությամբ լեզգինները, թալիշները, ավարները, ցախուրներն ու թաթերը։

Back to top button