ԿարևորՄիջազգային

Օլանդը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է lefigaro.fr-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը:

«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը: Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունն էր Թուրքիա:

Ցուցադրել ավելի
Back to top button