Քաղաքական

Ջ. Ուորլիք. «Իրավիճակի էսկալացիան կողմերից որևէ մեկի շահերից չի բխում»

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է կենտրոնան հիմնախնդրի խաղաղ կարգավորման լուծումների փնտրտուքի վրա: Այս մասին, Tweeter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ափսոսանք հայտնելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ` նա նշել է, որ իրավիճակի էսկալացիան կողմերից որևէ մեկի շահերից չի բխում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20­-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ակտիվ գործողություններ են ձեռնարկել, ինչի արդյունքում դիվերսանտների ու հայ դիրքապահների միջև բախում է եղել: Միջադեպին հաջորդող օրերին լարվածությունը սահմանագծին շարունակվել է, ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել ոչ միայն մարտական դիրքերի, այլ բնակավայրերի ուղղությամբ, ավելին, ադրբեջանը օդ է բարձրացրել նաև օդուժը: Հայաստանը հայտարարել է, որ պատասխանելու է միայն նպատակային կրակահերթերին:

Ցուցադրել ավելի
Back to top button