ԿարևորՀասարակություն

Չինարիից չեն հեռանում, այնտեղ ապրում ու պայքարելով պահպանում են բոլորիս խաղաղությունը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայը կա ու կլինի միշտ՝ դարերով անկախ իր թշնամու՝ հայերիս բնաջնջելու անզուսպ ցանկությունից: Հայը կապրի, քանի որ ամուր է մեր բանակը, հայլը ապրում է, քանի որ ամուր սահման ու սահմանապահ ժողովուդր ունի: Վերջին օրերին մեր երկրի հյուսիս-արևեւլյան սահմանի անհանգիստ վիճակն ու տեղացիների՝ սեփական հողմին կառչած մնալը մեկ անգամ ևս ապացուցեցին ադրբեջանցիների անզորությունն ու եկան վկայելու այն պարզ ճշմարտությունը, որ մեր թշնամի հարևանը միայն հոխորտում է: Հայ ազգը հպարտանալու շատ բան ունի, մարտունակ բանակ, լավ սպառազինություն, ու ամենակաևորը՝ հայրենիքը արյան գնով անգամ պահելու անկոտրում ժողովուրդ:

Ասածներս լոկ խոսքեր չեն, դրանք ճշմարտություն են, որոնք արդեն ապացուցելու կարիք էլ չունեն: Սահմանամերձ գյուղերում մեկ անգամ այցելած և ոչ մի քաղաքացի չի կարող հակակառը պնդել՝ այստեղից մարդիկ չեն հեռանում, ապրում ու պայքարելով պահպանում են բոլորիս խաղաղությունը: Այսօր նաև նրանց տոնն է, «Ռադիոլուր»-ի պատմական փոքրիկ անդրադարձը սահմանամերձ Չինարիի անցած ու ներկա տարիների հաղթական պատկերն է ամփոփում, վկայում նաև այն մասին, որ այսօր էլ սահմանամերձ գյուղերը մեր պահապանն են ու կանգնած են հայոց մարտունակ բանակի կողքին:

Սահմանամերձ ու սահմանապահ գյուղերում ամենուր զգացվում է ոչ միայն անցյալ տարիների մարտական գործողությունների կնքիը, այլ նաև այս օրերի՝ կրակոցների: Մինչև 1992թ Չինարիի ու ադրբեջանական Թովուզ կայարանի մոտ գտնվող Աղդամ գյուղի միջև կողմերը պատուհան էին թողել, ռազմագերիներ, անասուններ էին փոխանակում, դրանից հետո կապն ամբողջովին կտրվեց՝ նաև տարածքն էր ականապատված:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հիշում է՝ Չինարին պարտերազմին 19 զոհ է տվել, ունեն բազմաթիվ վիրավորներ, իսկ ամեն ինչ սկսվեց 90-ականների սկզբին, գյուղը ռազմականացված գումարտակ էր, ամեն թաղամաս իր հրամանատարն ուներ: Չինարիի գյուղապետը այսօրվա պես հիշում է՝ 1992թ դեկտեմբերի 29-ին ադրբեջանիցները Տավուշի մարզում լայնածավալ գործողություններ են սկսում, կազմակերպված հարձակում են գործում գյուղի վրա , տեղացիները հերոսաբար հետ են մղում ադրբեջանցիներին, գյուղը սակայն, երկու զոհ է տալիս, զոհերից մեկը՝ Գագիկ Մխիթարյանը, տեսնելով, որ շրջապատման մեջ է ընկել, հերոսաբար ինքնասպան է լինում: Նույնը օրը ադրբեջնացիները գյուղ են մտնում, սակայն, հերթական անգամ խայտառակ պարտություն կրելով՝ հեռնաում են, չինարեցիներն ի դեպ այդ օրը հրոսակախմբի դեմ 28 ավտոմատով են պայքարում:

Նույն օրը Չինարին վեց զոհ տվեց, ինը վիրավոր, տներ վնասվեցին, սակայն, կարողանում ենք հերոսաբար հետ մղել թշնամուն, այսօր արդեն հայերիս հերթական հաղթանակը Չինարիում հուշակոթողն է խորհրդանշում.«Խուճապի մատնվեցին, նրանք ոչ թե զինվորական կարգով կարողացան հետ նահանջել: Կենգնեցրել ենք ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏ հուշակոթողը՝ ի հիշատակ այդ տղաների: Այնպես որ, թեկուզ այն տղաները, որոնք այստեղից դուրս են եկել, երբեք իրենց հայրենիք հողը, սրբությունները չեն մոռանում, միշտ էլ կանգուն են»:

Չինարիի վարչական տարածքը 28 կմով սահմանակից է ադրբեջանական Թովուզ և Գետաբեկ շրջանների հետ: Չինարիում այսօր էլ պատրաստ են ու պահպանում են հայոց սահմանները, գիշերը երիտասարդներն էին կռվում, ցերեկը՝ տարեցները:

Այսօր արդեն Հայոց բանակ ունենք, հպարտությամբ ասում է Սամվել Սաղոյանը:
«Կամաց- կամաց ստեղծվեց սահմանապահ ուղեկալներ, այսօր փառք Աստծո , մեր բանակը պատրաստ է թշնամուն արժանի հարված տալու, ասեմ, իմիջայլոց, Չինարի և բանակ հարաբերությունը շատ լավ է կազմակերպված, հրամանատարության հետ մենք ունենք բավականին լավ հարաբերություններ, այցելություններ ենք ունենում թե բնակչության կողմից դեպի զորամասեր, և հակառակը: Ցանկացած միջոցառման ժամանակ մեր զինվորները գալիս են մեզ մոտ, մենք էլ գնում ենք իրենց մոտ: Հենակետերում աշխատելիս օգնում ենք, մեր երիտասարդները օգնում են խրամատներ փորելիս: Մենք գիտենք, որ բանակը մեզ է պաշտպանում, մենք էլ կերակրում ենք մեր զինվորին: Դեռևս Չինարիում չի եղել մի դեպք, որ զինվորի և գյուղացու միջև որևէ միջադեպ գրանցվի: Դա բացառվում է»:

Հենակետը, որն այժմ ադրբեջանցիներինն է և որտեղից փորձում են խաթարել հայերիս անդորրը, ընդամենը 12 չինարեցի հերոսներ գրավում են 90-ականներին՝ տալով միայն մեկ զոհ, մերոնոք նկատել էին՝ ինժեներական աշխատանքներ են կատարում, որոշում են ու գրավում, իհարկե թշնամին ողջ ներուժն է դնում, ու այն հետ վերցնում.«Չեզոք գոտի էր, մեր հետախույզները նկատում են, որ թշնամին ինժեներական աշխատանք է կատարում, զեկուցեցին, ուսումնասիրեցինք, 12 հոգով մտան ու դիրքը վերցրին: Ունեցանք ընդամնեը մեկ զոհ՝ մեր Վահրամ Սաղոյանը: Դրանից հետո Ադրբեջանն իր ռազմական պոտենցիալը ուղղեց: Մենք կարողացանք ընդամենը երկու օր պահել: Շատ զորքեր բերեցին,քանի որ այդ տարածքում բնակավայրերն ավելի շատ էին: Իրենք հիմա մեր գյուղի վրա են վերահսկում, Բայց իրենց բարձունքից դեպի ներքև՝ ձախակողմյան հատվածում Թովուզ կայարանն է, աջ կողմում էլ՝ ադրբեջանական Հոլյար քաղաքն է, կան նաև խոշոր գյուղեր, խիտ բնակեցված տարածք է»:

Նկարագրությունը պատահական չէր, չնայած դժվարություններին, հայ դիրքապահներն այսօր էլ կարողանում են պահել բոլորիս անդորրը:

Ցուցադրել ավելի
Back to top button