Հասարակություն

Հանրապետությունում ձյուն է տեղում, ճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 15.30- ի դրությամբ Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գորիսի, Գավառի, Վայքի, Մարալիկի  տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սևանում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-1 30-40կմ – ի հատվածում  մառախուղ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ- Ալագյազ  և Արթիկ– Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է։

Աշտարակ– Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է: 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button