Հասարակություն

Խաղաղ երկնքի պահապանները

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Ամեն լուսաբացին Ավիացիոն զորամասի օրակարգն սկսվում է ռազմաօդային տեխնիկայի բարձրակարգ մարտական դրության ապահովումամբ:  Յուրաքանչյուր օդաչու մեկ տարում 200 ժամ պարտավոր է ճախրել օդում՝ կատարելագործելով ռազմաօդային տեխնիկայի տիրապետման հմտությունները:

Հայ ռազմաօդային արծիվները ամեն վայրկյան պատրաստ են կատարելու մարտական ամենաբարդ առաջադրանքները, ցանկությունը սական մեկն է՝ ոչ թե հակառակորդին ապացուցել իրենց հմտությունն ու խիզախությունը, այլ խաղաղ երկնքում ու զորահանդեսներում հմտորեն եռագույնը պատկերել:

Ցուցադրել ավելի
Back to top button