Հասարակություն

Ըստ գեներալի՝ ինչով է տարբերվում հայոց բանակը մյուս բանակներից

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մեր բանակը, ի տարբերություն մյուս բանակների, հետապնդում է մի նպատակ` պաշտպանել այն ամենը, ինչ վերաբերվում է հային, եւ անձեռնմխելի պահել մեր սահմանները՝ ուժեղ եւ ազգասեր ազգային բանակ ունենալ»,- ասում է 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ- մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Գեներալ-մայորը խոսելով բանակի անցած ուղղու մասին ասում  է, որ պատերազմի ժամանակ երկրապահները շարժվում էին մի կարգախոսով, որ պետք է առաջին գծում կռվեն նրանք, ովքեր որդի ունեն, որպեսզի մյուսները ծնեն ապագայի հային,  բանակի ապագա բաղկացուցչին:

«Վազգեն Սարգսյանն ասում էր`ինձ տվեք երեք տարի եւ ես ձեզ կտամ ուժեղ բանակ ու մեր փողոցներով դեռ տանկեր կանցնեն: Նա ասաց ու այդպես էլ եղավ, ինչն ամենապատմական պահն է հայոց բանակաշինության մեջ»,- այսօր խոսելով Հայոց բանակի անցած ուղու մասին ասում է  1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: 

Պատերազմի թոհ ու բոհով անացած գեներալ մայորը այսօր երկայացնում մեր բանակի տարբերույուններն այլ բանակների հետ. «Մեր բանակը, ի տարբերություն մյուս բանակների, հետապնդում է մի նպատակ` պաշտպանել այն ամենը, ինչ է վերաբերվում է հային, եւ անձեռնմխելի պահել մեր սահմանները, ուժեղ եւ ազգասեր ազգային բանակ ունենալ, շնչել այնպես, ինչպես շնչում  է հայը»։

Աստվածատուր Պետրոսյանը շատ լավ է հասկանում, որ այսօր ազատամարտիկների մի խումբ դժգոհ է սոցիալական վիճակից, նեղացած իշխանավորից, բայց անհրաժեշտության դեպքում նորից հենց նրանք առաջինկ զանք կվերցնեն ու կգնան մարտի դաշտ։ Վերջինս խոսքով՝ ազատամարտիկները, որոնք կռվում էին այն ժամանակ, չէին մտածում այսօրվա սոցիալական խնդիրերի մասին։ Գեներալ- մայորը  շեշտում, որ այսօր կան մարդիկ, որոնք փորձում են ազատամարտիկների մեջ սեպ խրել, սակայն իրենք միասնական են ու պայքարում են միմյանց համար։

Խոսելով կալանավայրում գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին՝ Աստվածատուր Պետրոսյանն ասում է. «Մենք չենք կարող բավարարված զգալ մեզ այն դեպքում, երբ, օրինակ, մահապարտ Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է: Որեւէ մեկին վերապահված չէ, որ կարողանա անցյալի դրոշով մշտապես գործել»:

Աստվածատուր Պետրոսյանը հիշեցրեց, որ Վոլոդյա Ավետիսյանի համար ստորագրահավաք է կազմակերպվել, պաշտպանության նախարարին են դիմել ու, իր կարծիքով, շուտով նա ազատության մեջ կլինի։ «Կան մարդիկ, որոնք շատ սխրանքներ են գործել, ու համաներման ժամանակ կարելի էր նրանց էլ հաշվի առնել»,- ավելացրեց Աստվածատուր Պետրոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button