ԿարևորՀասարակություն

Բանակի օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լրացված)

լրացված է ժամը 18.02

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահը վարդերի փունջ  դրեց օրերս այստեղ հուղարկավորված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին: Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց հոգեհանգստի պաշտոն:

Back to top button