Միջազգային

Marlboro- ի դեմքը մահացել է թոքերի հիվանդությունից

Ճակատագրի հեգնանքը. ծխախոտի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Marlboro ընկերության ամենահայտնի գովազդային դեմքերից մեկը՝ Էրիկ Լոուսոնը, ով անցած դարի 80-ականներին կովբոյի կերպարով կապույտ էկրանից կոչ էր անում Marlboro ծխել, մահացել է ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունից։ Նրա կինը՝ Սյուզան Լոուսոնը, պատմել է, որ հանգուցյալը երկար ժամանակ տառապել է ծխելու պատճառով առաջացած թոքերի ու շնչուղիների հետ կապված քրոնիկ հիվանդությունից։

Ինչպես նշում է Daily Mail-ը, 72-ամյա Լոուսոնը հրաժեշտ է տվել կյանքին Կալիֆոռնիայում։

Ցուցադրել ավելի
Back to top button