Հասարակություն

Թբիլիսիում լույս է տեսել «Արձագանք» հայալեզու թերթը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Թբիլիսիում լույս է տեսել «Արձագանք» հայալեզու թերթի առաջին համարը: Թերթում անդրադարձ կա հայ-վրացական հարաբերություններին, Վրաստանում տեղի ունեցող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձություններին, վիրահայ համայնքի անցուդարձին։ Պարբերականի խմբագիր Լևոն Իսախանյանը «Ռադիոլուրին» ասել է, որ նպատակը վիրահայերի համար լրատվության հավաստի աղբյուր ստեղծելն էր։

Հնարավոր է «Արձագանք» լույս տեսնի նաեւ վրացերենով եւ ռուսերենով, իսկ մոտ օրերս կգործի թերթի www.ardzaganq.ge կայքէջը:

Բացի «Արձագանքից» Վրաստանում լույս է տեսնում նաև մեկ այլ հայալեզու պարբերական` «Վրաստան» թերթը:

Ցուցադրել ավելի
Back to top button