Միջազգային

22 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ կայցելի Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կժամանի Թուրքիա։ Սիրիական ճգնաժամի լուծմանն առնչվող խնդիրներին զուգահեռ՝ քննարկվելու են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և Հայոց ցեղասպանության հարցերը,-գրել են թուրքական պարբերականները: Հիշեցնենք՝ 2012-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Օլանդը նախագահական ընտրությունների ընթացքում խոստացել էր, որ սատարելու է քրեականացման օրինագծին։ Ի դեպ, նկատենք, որ սա լինելու է 22 տարվա ընդմիջումից հետո երկրի ղեկավարի մակարդակով Ֆրանսիայի նախագահի առաջին այցը Թուրքիա:

Օլանդը լինելու է Անկարայում և Ստամբուլում։ Նա հյուրընկալվելու է նախագահ Աբդուլլահ Գյուլին, նաև՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ստամբուլում նա հանդիպելու է Գալաթասարայի համալսարանի ուսանողների հետ, մասնակցելու է թուրք-ֆրանսիական գործարար համաժողովին։ Ենթադրվում է, որ հանդիպումների օրակարգային հարցերից մեկը լինելու է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցը։

Ցուցադրել ավելի
Back to top button