Հասարակություն

Վիրահայոց թեմը պետական ֆինանսավորում կստանա

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն այսուհետ ֆինանսավորում կստանա Վրաստանի պետբյուջեից, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ֆինանսավորում կստանան նաև Վրաստանի կաթոլիկ, մահմեդական ու հուդայական համայնքները։ 

Մինչ այժմ պետբյուջեից ֆինանսավորում էր ստանում միայն Վրաց ուղղափառ եկեղեցին:

Ցուցադրել ավելի
Back to top button