ԿարևորՀասարակություն

Համայնքների խոշորացման դրական եւ բացասական կողմերը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարությունը 2014-ի գործունեության միջոցառումների ծրագրում գերակա է համարել վարչատարածքային համակարգի բարեփոխումների խնդիրը: Իսկ բարեփոխումների այդ օղակում առանցքայինը համայնքների խոշորացման ծրագիրն է: 2014-ին գործադիրը նախատեսում է փորձնական մի քանի ծրագիր սկսել հայաստանյան որոշ համայքներում: Հիմնական փաստարկը միջոցների խնայողությունն է՝ խոսելով համայքների խոշորացման ծրագրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նրա կարծիքով, սակայն, գործընթացի առավելությունների մասին խոսելիս պետք չէ շրջանցել հնարավոր բացասկան հետևանքները, իսկ դրանք, ըստ Երիցյանի, քիչ չեն:

Վերջին տարիներին Հայասատում ավելի ու ավելի շատ է խոսվում վարչատարածքային բարեփոխումների, մասնավորապես համայնքներիր խոշորացման անհրաժեշտության մասին: Կառավարությունը համապատասխան հայեցակարգն արդեն մշակել, ավելին 2014-ին նախատեսում է պիլոտային մի քանի ծրագիր փորձարկել: Հիմնական փաստարկը ՏԻՄ համակարգի արդյունավետության բարձրացումն է , միջոցների խնայողությունը: Համայնքերի միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ քաղաքական առումով այս անհրաժեշտությունն առայժմ չի հասունացել:

«Եթե խոսում ենք համայանքերի խոշորացման մասին, ապա գործընթացը քաղաքական առումով չի հասունացել: Ես համենայն դեպս չեմ հանդիպել քաղաքական ուժերի հստակ դիրքորոշումներին այս թեմայի մասին»:

Էմին Երիցյանը նաև կարծում է, որ անհարժեշտությունը չի հասունացել տեղերում և առայժմ չի վերածվել երկկողմ գործընթացի: Համայնքների խոշորացումը կառավարության նախաձեռնությունն է և առայժմ շարունակում է միայն այդ կարգավիճակում էլ մնալ: Մինչդեռ միավորման կամ խոշորացման դեպքում համայքներում Սահմանադրությունը տեղական հանրաքվեների անցկացում է նախատեսում:

«Ես չեմ տեսնում որևէ մոտիվացիա, որը բնակչին պետք է դրդի կողմ քվեարկել այդ հարցմանը: Այսինքն, եթե գյուղական բնակավայրը գտնվում է 10 կմ հեռավորության վրա քաղաքից, օրինակ Թեղուտը Դիլիջանից, ապա ես չեմ տեսնում այն հիմնական դրդապատճառը, համոզիչ փաստարկը, որը պետք է ստիպի բնակչին կողմ քվեարկել, որ իր բնակավայրը որպես արվարձան միանա քաղաքին»:

Էմին Երիցյանը կարծում է, որ մեխանիական խոշորացումը որպես բարեփոխումների հիմնական ու համատարած միջոց կիրառելն արդյունավետ չի կարող լինել: Այն արդարացված կլինի հասցեական օգտագորման և յուրաքանչյուր համայնքում մանրամասն վերլուծությունների արդյունքում միայն:

Հայաստանում այսօր 915 համայքն կա: Դրանցից 450 կամ 300 համայնք ձևավորելն իսկապես կարող է միջոցների խնայողություն ու ծախսերի կրճատում ապահովել, Էմին Երիցյանը սակայն համոզված է՝ հիմնական լուծումը մարզերի զարգացումն է, որոնք ի տարբերություն համայանքերի ուղիղ պատասխանատվություն են կրում ռեգիոնի տնտեսական զարգացման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button