ԿարևորՔաղաքական

Քաղաքագետ. Ժողովրդավարական Հայաստան տանող ճանապարհը պետք է անցնի ոչ թե արյունոտ հեղափոխությունների այլ բարեփոխումների միջով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ես չեմ հավատում Ուկրաինայի դեմոկրատական ապագային: Սա մի գոտեմարտ է, որի արդյունքները դժվար է կանխորոշել: Հայաստանը պետք է մեկուսանա Ուկրաինայից՝ նմանօրինակ զարգացումներից խուսափելու համար»,-այսօր նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Վերջինը համոզված է, որ դեպի ժողովրդավարական Հայաստան տանող ճանապարհը պետք է անցնի ոչ թե արյունոտ հեղափոխությունների այլ բարեփոխումների միջով:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի մեծ ցանկությունն է, որպեսզի ՀՀ որևէ քաղաքացի ակտիվ մասնակցություն չունենա ուկրաինական իրադարձություններին՝ ոչ Մայդանի, ոչ էլ հակամայդանի ճամբարներում: Պատճառը միայն Ուկրաինայի ժողովրդավարական ապագայի հանդեպ քաղաքագետի թերահավատությունը չէ, այլ համոզմունքը.«Ռւսաստանը կմեռնի, բայց իր Արևմտյան հատվածը չի զիջի»:

Քաղաքագետի համոզմամբ Հայաստանը պետք է մեկուսանա Ուկրաինայից՝ նմանօրինակ զարգացումներից խուսափելու համար: «Սա մի գոտեմարտ է, որի արդյունքը դժվար է կանխորոշել: «Ուկրաինայում անկայունությունը կպահպանվի, եթե անգամ Յանուկովիչը հրաժարական տա ու իշխանության գա եվրոպամետ նախագահ»,-վստահեցնում է Լևոն Շիրինյանը: Ժողովրդավարական Հայաստան կառուցելու համար նա առաջարկում է բարեփոխումների ուղին, որտեղ իշխանության բուն խնդիրն այս պահին նախ արտագաղթի կասեցումն է, ապա իրավունքի ու արդարության սկզբունքի հաստատումը, ժողովրդի սոցիալական պայմանների բարելավումը:

«Տիգրան Սարգսյան –Ռոբերտ Քոչարյան բանավեճը պետք է ոչ թե փոխադարձ մեղադրանքների վերածվի, այլ իրական, կառուցողական բանավեճի: Իշախանությունը պետք է մոբլիզացնի ուժերը»:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածության մասին Լևոն Շիրինյանը նշեց, որ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրք–ադրբեջանակա ագրեսիան Հայաստանի հանդեպ առավել ընդգծված կլինի, ինչի մասին փաստում է սահմանի լարվածությունը: Նրա համոզմամբ, հակառակորդի կրակոցներն այսօր նպատակ ունեն խուճապ առաջացնել ու ստիպել մարդկանց արտագաղթել: «Հայակական զինված ուժերը սադրանքներից խուափելով հանդերձ պետք խիստ զգոն լինեն: Հայակական կողմի զսպվածությունը լկտիացնում է հակառակորդին»,-համոզված է Լևոն Շիրինյանը: Պայքարի ցանկություն ունեցող հայ երիտասարդներին նա մեկ անգամ ևս դիմում է կոչով.«Մեր բարիկադները Հորադիզում են, եկեք պայքարեք, մեր հողն ու հայրենիքն այս բարիկադներում են պաշտպանվում»:

Ցուցադրել ավելի
Back to top button