Միջազգային

Յանուկովիչը փոխել է Կիեւի ղեկավարին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ազատել է Կիեւի քաղաքային պետական ​​կառավարման  ղեկավար Ալեքսանդր Պոպովին եւ նշանակել Գերագույն Ռադայի պատգամավոր Վլադիմիր Մակեենկոյին: Համապատասխան հրամանագրերը հրատարակված են Ուկրայինայի նախագահի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները գրավել էին Վիննիցա քաղաքի քաղաքային խորհրդի շենքը: Ինչպես հաղորդում է  Interfax-ը, ընդդիմադիրները գրավել են նաև Վիննիցայի մարզկենտրոնի վարչական գլխավոր շենքերը և պահանջում են մարզային ղեկավարության հրաժարականը: Ուկրաինական հինգերորդ ալիքի փոխանցմամբ` քաղաքային և մարզային կենտրոնների գրավմանը մասնակցել են շուրջ 3000 ցուցարարներ:

Ցուցադրել ավելի
Back to top button