Հասարակություն

Խախտվել է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները.ՄԻՊ

Երևանի քաղաքապետարանի գործողություններով խախտվել են ամեն օր դպրոց հաճախող ու հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները և Օմբուդսմենը կայացրել է խախտման մասին որոշում: Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կայքը:

Բանն այն է, որ ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին, սակայն վերանորոգման արդյունքում դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Քաղաքաշինության նախարարությունը հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան դպրոցի հիմնանորոգման համար, որում նախատեսված չի եղել հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության ապահովումը և սխալ հայտի հիման վրա քաղաքապետարանը տվել է առաջադրանք և, արդյունքում, դպրոցի հիմնանորոգումն իրականցվել է շինարարական նորմերի խախտմամբ:

Մինչդեռ, օրենսդրությամբ նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետը պարտավոր է տալ միայն այնպիսի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համապատասխանում է սահմանված շինարարական նորմերին և օրենքի պահանջներին:

Ցուցադրել ավելի
Back to top button