ԿարևորՀասարակություն

Անցյալ տարի ՀՔԾ-ն 26 պաշտոնյաի մեղադրանք է առաջադրել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2013 թ. ընթացքում Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 գործ՝ 35-ով ավելի, քան նախորդ տարվա ընթացքում: Դրանցից 232 վարույթ է ընդունվել այս տրավ ընթացքում , և միայն 7-ն է փոխանցվել նախորդ տարվանից: Գործերից 48-ը՝ 78 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով ի դեպ կայացվել է արդարացման դատավճիռ: Հատուկ քննչական ծառայությունում այսօր ամփոփվել են 2013-ի գործունեության արդյունքները:

2013-ին Հատուկ քննչական ծառայության վարությում քննված 239 գործերից 77-ն է եղել կոռուպցիոն բնույթի, մոտ 2 անգամ ավելի, քան 2012-ի ընթացքում: ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը , ներկայացնելով կառույցի նախորդ տարվա գործունեության արդյունքները, կոռուպցիոն գործերի թվի ավելացումը ոչ թե հանցագործությունների աճով պայամանավորեց, այլ բացահայտման ցուիցանիշների բարելավմամբ: Ծառայությունն այդ 77 գործից 16-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, մեղադրանք է առաջադրվել 26 պաշտոնատար անձանց:

«Այդ 26 պաշտոնյաներից 15-ը եղել են ոստիկանության աշխատակիցներ, 4-ը տեսուչներ են, 5-ը ՝ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ»:

Մեղադրյալների թվում է նաև «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի տեղակալը: Դավիթ Մուրադյանը գործի շրջանակներում մեղադրվում է դիրքրի չարաշահման և առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու համար:

«Այս գործը բարդություն է ներկայացրել ապացուցման տեսանկլյունից՝ հաշվի առնելով մեղադրյալի զբաղեցրած պաշտոնն ու տուժողի խոցելի վիճակը: Սակայն տակտիպաես ճիշտ կառուցված քննության արդյուքնում ձեռք բերված ապացույցներով լիովին հիմնավորվել է Դավիթ Մուրադյանի մեղավորությունը և գործն ուղարկվել է դատարան»:

ՀՔԾ պաշտոնյան քննված գործերից առանձնացրեց նաև Արարատի, Վայոց ձորի և այլ մարզպետարանների առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ ծավալուն գործը, որի նախաքննության ընթացքում պետությանը հասցված նյութական վնասը գնահատվել է ավելի քան 219 մլն դրամ: Այս դեպքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է, կան մեղադրյալներ մարզպետարանի միջին օղակներից:

Ընդհանուր առմամբ, բոլոր գործերով պետությանը պատճառված վնասը գնահատվում է 1 մրդ 293 մլն դրամ, մոտ 95 տոկոսը վերականգնվել է:
ՀՔԾ-ն տարվա ընթացքում 45-ով կարճման, 12-ով էլ կասեցման որոշումներ է կայացրել: Կարճման և կասեցման որոշումներից 3 որոշում դատավարական ղեկավարում իրականացվող դատախազների կողմից վերացվել է: Այս կետում քննիչները դատախազների հետ օերնսդրական անհմաձայնություն ունեն:

«Գործող օրենսդրությունը նախաքննության մարմնին թույլ չի տալիս բողոքարկել իր կայացրած որոշումները վերացնելու մասին դատախազների որոշումները, այսինքն առանձին դեպքերում համաձայն չլինելով դառտախազի որոշման հետ՝ քննիչը զրկված է դրանք բողոքարկելու հնարավորությունից»:

Սա հաշվի առնելով, իսկ Արմեն Նադիրյանի խոսքով՝ շահերը հավասրակշռելու, քննիչ –դատախազ հարաբերություններում իրավական որոշակիություն մտցնելու նկատառումով ՝ ՀՔԾ-ն օրենսդրական փոփոխություն առաջարկ է մշակել: Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին է, որով քննիչի կողմից դատախազի ցուցումների ու որոշումների բողոքարկման հնարավորություն է առաջարկվում և սահմանվում են այդ հնարավորության իրացման մեխանիզմները:

Ցուցադրել ավելի
Back to top button